Ամերիկյան Apple ընկերության iPhone 5S սմարթֆոնի մի շարք օգտատերեր դժգոհել են, որ իրենց հեռախոսներն առանց նախազգուշացման վերագործարկվում են, հայտնում է Лента-ն՝ The Verge-ին հղումով։
Օգտատերերի մեծ մասը գտնում է, որ վերագործարկման մեջ մեղավոր են iWork օֆիսային փաթեթի ծրագրերը։ Սմարթֆոնը վերագործարկվում է այն ժամանակ, երբ օգտատերը մի ծրագրից դուրս է գալիս ու մտնում մեկ այլ ծրագիր։
«Մահվան կապույտ էկրան» են անվանում այն հաղորդագրությունը, որը տեղեկացնում է Windows ընտանիքի օպերացիոն համակարգերում կրիտիկական սխալի մասին։