Հաղորդավար ամուսիններ Գոռ Պետրոսյանին և Մերի Ներսիսյանին ESem.am-ը անդրադարձել է:
Այսօր Գոռը նշում է իր ծննդյան 29 ամյակը, ինչի կապակցությամբ էլ դեռևս կեսգիշերից բազում զանգեր և շնորհավորական հաղորդագրություններ է ստացել: «Ուղիղ տասներկուսից սկսել է շնորհավորանքների տարափը, շատերն են հիշել ու զանգահարել կամ հաղորդագրություն ուղարկել: Առաջինը կինս ու դուստրս են շնորհավորել. նրանք ինձ համար մեծ ու գեղեցիկ տորթ էին թխել»:

Հոբելյարի փոխանցմամբ' ինքը նվերներին առանձնակի ուշադրություն չի դարձնում, իր համար կարևորը ուշադրությունն է, որ ցուցաբերվել է իր նկատմամբ: «Երբեք ուշադրություն չեմ դարձնում նվերի թանկ կամ էժան լինելուն, կարևորը, թե ո՞վ և ի՞նչ առիթով է նվիրել: Ինձ համար առաջնայինն ուշադրությունն է: Այսքան ժամանակ մենակ Մերիի' մեր ծանոթությունից հետո մատուցած առաջին նվերն է ինձ ոգևորել: Նա ծննդյանս օրը մեր գործընկերներից առանձին էր նվեր պատրաստել. նրա այդ քայլից հասկացա, որ մի բան այն չէ:)»,- պատմեց հաղորդավարը:

Գոռի խոսքերով' այս տարի էլ կինը մի շարք նվերներ է պատրաստել ու դրանք ժամանակից շուտ հանձնել իրեն: «Մերին բնավորության այդպիսի գիծ ունի. երբեք չի սպասում համապատասխան օրվան իր անակնկալը մատուցելու համար: Այս տարի էլ մի քանի օր առաջ տվեց իր գնած նվերն ու զգեստապահարանս հավելեց ևս մի քանի անհրաժեշտ իրերով»,-նշեց «Առավոտ լուսո» հողորդաշարի բեմադրող ռեժիսորը:

Հիշելով իր նախորդ տարիների ծննդյան տոները' Գոռն առանձնացրեց իր 25-ամյակը: «Ինձ համար ամենակարևոր ծննդյան օրը 2009 թվականին է եղել, երբ նույն օրը լրացավ աղջկաս քառասունքը: Եկեղեցի գնացինք, հետո էլ շատ ուրախ օր ունեցանք. այնքան էի տարվել փոքրիկովս, որ մոռացել էի իմ ծննդյան օրվա մասին:)»:

Մեզ հետ զրույցի պահին Գոռը պատրաստվում էր գործընկերների հետ համտեսել կնոջ թխած տորթը:) Սակայն նրանք այդքանով չեն սահմանափակվելու և երեկոյան Գոռն ու Մերին մտերիմ ընկերների հետ հավաքվելու են երևանյան փաբերից մեկում:

ESem.am-ը շնորհավորում եմ Գոռին ու նորանոր հաջողություններ մաղթում:

Շնորհավոր. Մերի Պողոսյան