Yahoo ընկերությունը թողարկել է Flickr-ի հավելվածի թարմացված տարբերակը IOS 7 օպերացիոն համակարգի համար, որը ձեռք է բերել հեռախոսից Flickr-ի սերվերներ լուսանկարների ավտոներբեռնման գործառույթ, գրում է vesti.ru-ն:

Դա կօգնի հուսալիորեն պահել բոլոր լուսանկարները և դատարկել սարքի հիշողությունը:

Վերջերս Flickr-ը որոշել էր իր օգտատերերին անվճար տերաբայթ տրամադրել, այնպես որ որքան էլ մարդն իր հեռախոսով լուսանկար անի, Flickr-ում նրան տրամադրած տարածությունը սպառելու համար տասնամյակներ պետք կգան: Հավելվածը նաև կարողանում է ներբեռնված նկարների ավտոմշակում իրականացնել: