«Как две капли воды» շոուի եթերի ժամանակ, երբ երգչուհի Եվա Բուշմինա կերպարանափոխվել է լեգենդար երգչուհի Շերի կերպարին՝ կատարելով նրա «Beleive» երգը, ժյուրիի անդամներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը իրեն մի արտահայտություն թույլ տվեց, որը Շերի երկրպագուներից շատերը համարեցին որպես սկանդալային արտահայտություն:
«Ոչնչից նա կարողացավ անել ինչ-որ բան», - ասել է շոումենը: Ի դեպ, Շերը ունի հայկական արմատներ և կրում է Սարկիսյան ազգանունը, ինչը հայկական սփյուռքի համար նրան դարձնում է կարևոր մարդ աշխարհի տարբեր ծայրերում, գրում է segodnya.ua կայքը:
Ինքը՝ Գարիկ Մարտիրոսյանը պնդում է, որ չէր ուզում նեղացնել երգչուհուն: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: