“Sharm Pictures”-ը չորրորդ տարին անընդմեջ աշնանը մեծ էկրան է բարձրացնում կինոկատակերգություն: Այս տարի նկարահանված “Քայլ ձիով” ֆիլմի առանցքն ընկերությունն ու սերն են, նաեւ շախմատը, Արցախը եւ Թամերլանի սուտակը:):
Հոկտեմբերի 10-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացած պրեմիերային ներկա էին ինչպես ստեղածագործական անձնակազմը, այնպես էլ կինոյի, թատրոնի, երգարվեստի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կգտնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Ի դեպ, հյուրերի թիվն այնքան մեծ էր, որ ֆիլմի դիտումը միաժամանակ տեղի է ունեցել կարմիր եւ կապույտ դահլիճներում:
Հայ-ղազախական համատեղ արտադրության ֆիլմում գլխավոր կերպարներին մարմնավորել են Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ասել Սագատովան, նաեւ նկարահանվել են Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Ստեփանյանը եւ այլք: “Շարմ” ընկերությունը ֆիլմը նվիրել է Մարկ Սաղաթելյանի հիշատակին, որն իր վերջին դերն է մարմնավորել այստեղ:
Շարունակությունը` այստեղ: