Վերջերս երգչուհի Ջուսը MediaMall.am-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ 10.000 դոլարի դիմաց պատրաստ է մերկանալ' հայկական լավագույն ամսագրերից մեկի համար: Հայտարարությունը հայկական համացանցում բուռն քննարկումների տեղիք տվեց' ոմանք քարկոծեցին, մի մասն էլ գնահատեց երգչուհու անկեղծությունը: Կարծիքներ հնչեցրեցին նաև հայտնի անձանց կողմից: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս ամբողջ աղմուկի պատճառով կոտրել են երգչուհու ֆեյսբուքյան էջը: MediaMall.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նոր բացահայտումներ արեց.


«Իմ արած հայտարարությունից շատ չանցած, կոտրեցին իմ ֆեյսբուքյան էջը: Կարծում եմ, որ դա այն մարդկանց ձեռքի գործն է, որոնք չարությամբ են լցված իմ անձի նկատմամբ: Ես անուններ չեմ ուզում նշել, քանի որ ինչ-որ մեկին մեղադրելուց առաջ, պետք է ապացույցներ ունենաս, իսկ ես ապացույցներ չունեմ: Իմ, այսպես կոչված, «չուզողները» երևի մոռացել են, որ իմ անունն անձնագրով էլ Ջուս է: Ես դիմել եմ ֆեյսբուքյան ադմինիստրացիային և նրանք շուտով կվերականգնեն իմ էջը, իսկ մինչ այդ ինձ կարող եք հետևել twitter, instagram, vkontakte սոցիալական կայքերում' որպես Juice Singer: Եվ մի բան էլ հավելեմ, որ նրանց ցանկացած ոտնձգություն իմ անձի և կարիերայի նկատմամբ ինձ ավելի է ուժ տալիս, որպեսզի ստեղծեմ նոր, առավել որակյալ գործեր: Սպասեք ինձանից նոր անակնկալներ, իսկ իմ նոր տեսահոլովակը եթերում կլինի շատ շուտով»: