Հարաբերությունները լավ բան են, բայց ոչ պարտադիր: Լինում է' պարզապես ուզում ես միայնակ մնալ, իսկ աղջիկը դա ոչ մի կերպ չի հասկանում: Պետք է որևէ հարգելի պատճառ բերել, որպեսզի նա ի վերջո հասկանա, որ կողմ չես որևէ հարաբերության: Ի՞նչ ասել աղջկան, երբ ուզում ես ազատվել նրանից:
1. Պետք է կենտրոնանամ աշխատանքիս վրա
Լավ կլիներ, եթե այս պատճառաբանությունն այսքան ծիծաղելի չլիներ, քանի որ քչերն են այդքան ջանասիրությամբ իրենց նվիրում աշխատանքին: Բայց միևնույն ժամանակ այս պատճառաբանությունը սուտ համարել չես կարող: Չէ՞ որ աշխատանքիդ շնորհիվ ես ապրում, իսկ դրա համար պետք է օր ու գիշեր աշխատել ու էլի աշխատել:
2. Ինձ հիմա ավելի շատ ժամանակ է պետք ինձ համար
Հասկանում ես, որ պետք է քնես որքան հնարավոր է շատ աղջիկների հետ, մինչև լուրջ հարաբերություն սկսես: Քեզ ժամանակ է պետք, որպեսզի իրականացնես չիրագործված ցանկություններդ, նպատակներդ: Քեզ պարզապես ժամանակ է պետք միայնությունը վայելելու համար:
3. Դու ինձ շատ ես դուր գալիս, որպեսզի հետդ հանդիպեմ
Այո, դա մինչև հիմա աշխատում է: Դու միանգամից վերածվում ես բարդ ու առեղծվածային սրիկայի, ով կփչացնի նրա կյանքը, եթե երկար շփվի իր հետ: Նորմալ պատճառաբանություն, որ առանձնակի բացատրությունների կարիք չունի:
4. Ես չեմ հավատում միասերությանը
Ինչո՞վ է այս արտահայտությունը լավ: Նա ցույց է տալիս, թե ինչ է սպասվում խեղճ աղջկան, եթե հանդիպի քեզ հետ: Ոչ մի աղջիկ չի սիրում, երբ իրեն դավաճանում են, չէ՞ որ դրանից սարսափելի բան չկա: Նա մի պահ կպատկերացնի դա և քեզ հանգիստ կթողնի:
5. Պատրաստվում եմ բանակ գնալ և չեմ ուզում, որ ինձ սպասես
Իհարկե բանակն «ընդամենը» երկու տարի է, բայց նա պարտավոր չէ քեզ սպասել, դու ամեն ինչ հասկանում ես, գուցե նա այդ ընթացքում հանդիպի արժանի տղայի, դասավորի իր կյանքը, բլա բլա բլա…
6. Ես հոգնել եմ կյանքից և չեմ կարող սիրել
Պատճառաբանություն «Դու ինձ չափից դուրս շատ ես դուր գալիս» շարքից: Միանգամից դառնում ես փալաս կամ էլ համասեռամոլ: Ի՞նչ, հոգնե՞լ ես, դե ուրեմն այդպես հոգնած էլ մնա: Ինչու՞ շփվել կյանքից հոգնածի հետ, կմտածի աղջիկն ու կանհետանա:
7. Ես դեռ սիրում եմ նախկինիս
Սա արդեն դասական է: Աշխատում է հիանալի, քանի որ աղջիկները գիտեն, թե ինչ ծանր հրետանի է նախկին ընկերուհին: Նա չի ցանկանա օգնել քեզ մոռանալ նախկինիդ, քանի որ կվախենա, որ իր բոլոր ջանքերը հօդս կցնդեն:
8. Ես օրական քնում եմ երեք տարբեր աղջիկների հետ, և դա ինձ ձեռք է տալիս
Ճշմարտությունը դառը բան է: Գրեթե անհնար է կնամոլին ընտելացնել: Ինչու՞ տանջվել, տառապել, հատկապես որ վստահ չես արդյունքի վրա:
9. Ես համասեռամոլ եմ
Սա արդեն արտակարգ իրավիճակ է: Այն կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ բոլոր վերոնշյալ մեթոդները չեն աշխատում: Նախ, դրա մասին հաճելի չէ խոսել, հետո քաղաքը փոքր է, ի՞նչ իմանամ' քանի հոգու նա կշտապի հայտնել քո համասեռամոլ լինելու լուրը:
10. Դու ինձ դուր չես գալիս և երբեք դուր չես գա
Սա ավելի վատ է, քան ասել, որ համասեռամոլ ես: Ինչու՞: Նախ մարդկանց վիրավորելը լավ բան չէ, իսկ կանացի արցունքները անկառավարելի բան: Կնոջ զայրույթը սարսափելի բան է: Բայց դե ճշմատրությունը որքան էլ դառն է, քաղցր ստից գերադասելի է:
Հեղինակ` Mari Love