Աշնանը վիտամնինների անբավարարությունից խուսափելու համար փորձում ենք մեր սննդակարգը հարստացնել բանջարեղենով և մրգերով: Հաճախ ընկնում ենք էկզոտիկ, թանկարժեք սննդամթերքների hետևից և մոռանում հասանելի, մատչելի ու օգտակար սննդամթերքների մասին:

Ամենաարժեքավոր աշնանային սննդամթերքը կարելի է համարել կարտոֆիլը, որը բազմաթիվ վիտամինների աղբյուր է:

Սննդաբանները հատկապես սիրում են կարտոֆիլը կալիումի պատճառով: Կալիումն անհրաժեշտ է օրգանիզմին նյութափոխանակության, ջրի մակարդակի, նյարդային համակարգի և զարկերակային ճնշման կարգավորման համար: Վաշինգտոնի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս օրական 4700 մգ կալիում օգտագործել:

Եթե ամենօրյա սննդակարգի մեջ ավելացնեք կարտոֆիլ, ապա կալիումի պահանջվող քանակը կստանաք առանց դժվարությունների ու ավելորդ ծախսերի:

Կալիումից բացի կարտոֆիլը նաև պարունակում է վիտամին C, որն այնքան անհրաժեշտ է օրգանիզմին աշնանը: