Շոտլանդիայի ազգային թանգարանը փորձում է առցանց խաղացողների օգնությամբ հավաքել Pictish stone կամ Hilton of Cadboll կոչվող 1200-ամյա գլուխկոտրուկի 3 հազար մասերը։

Ինչպես նշում է Daily Mail-ը, խաղացողները պետք է օգտվեն հատուկ 3D ծրագրից: Թանգարանի մասնագետները դիմել են հատկապես առցանց խաղերի սիրահարների օգնությանը, քանի որ վերջիններս շատ լավ են կողմնորոշվում էկրանի վրայի օբյեկտները դասավորելու հարցում, և նրանց հմտությունները կարող են օգնել փորագիր քարն ամենայն ճշգրտությամբ հավաքել։

Screenshot

Մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քարի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ հին շոտլանդացիների ընկալմամբ։ Ըստ մասնագետների՝ այն փորագրել են քրիստոնեությունն ընդունած պիկտերը, ովքեր 1200 տարի առաջ բնակվել են Շոտլանդիայում։

Stone

Սակայն հարյուրամյակների ընթացքում փորագրված քարը մի քանի անգամ վնասվել է, կոտրվել, ինչի արդյունքում այն վերածվել է 3 հազար մասից բաղկացած գլուխկոտրուկի։

 

Տեսանյութը` այստեղ: