Գոռ Կիրակոսյանի արկածային նոր ֆիլմը՝ «Քայլ ձիով», այսօրվանից կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում։ Ֆիլմի սցենարի հեղինակներն են «ArmComedy» հաղորդաշարի հիմնադիրներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Ասել Սագատովան, Մկրտիչ Արզումանյանը։

Հիշեցնենք, որ ամերիկաբնակ հայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայ հանդիսատեսին հայտնի է իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» և «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմերով։