Ինչպես գիտեք, լավ տեսք ունենալու համար, պետք է հրաժեշտ տալ ավելորդ կիլոգրամներին: Բազմաթիվ դիետաներ առաջարկում են տարբեր ուղիներ, որոնք, սակայն, պահանջում են կամքի ուժ և կլորիկ գումար:

Սակայն կա տարբերակ՝ ներդաշնակության հասնել առանց ծանր և լուրջ զոհողությունների, քանի որ գիտությունը տեղում չի դոփում, և գիտնականները պարբերաբար հայտնաբերում են նորանոր մեթոդներ՝ գիրության դեմ պայքարի:

Ներկայացնում ենք սնունդի այն տեսակները, որոնք կօգնեն Ձեզ նիհարել:

Կաթնամթերք' առանց կաթի. Ցածր յուղայնություն պարունակող կաթնամթերքը՝ մածուն, կեֆիր, կաթնաշոռ, ըստ փորձագետների, թույլ կտա նիհարել և նվազեցնել նույնիսկ վերականգնվող կամ նոր առաջացող ճարպերը: Շիճուկը պարունակում է բարձր որակի կաթի սպիտակուց, որը կարգավորում է նյութափոխանակությունը:

Կոճապղպեղ (Իմբիր). Այն գերազանց ապահովում է ստամոքսի սեկրեցիան և արյան շրջանառությունը՝ դրանով իսկ արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը: Իմբիրը, պարունակելով բազմաթիվ եթերային յուղեր, խթանելով նյութափոխանակությունը, նպաստում է ճարպային բջիջների արագ այրմանը, բացի այդ, կոճապղպեղը բարելավում է նաև մաշկի վիճակը՝ դարձնելով այն երիտասարդ և գեղեցիկ:

Կաղամբ. Կաղամբն ու ծաղկակաղամբն անփոխարինելի են ավելորդ քաշի դեմ պայքարում: Կաղամբն օրգանիզմում աշխատում է որպես խոզանակ, որը մաքրում է օրգանիզմի ավելորդությունները: Ծաղկակաղամբն իր հերթին պարունակում է բազմաթիվ վիտամիններ: Կաղամբն իր ցածր կալորիականության շնորհիվ կարելի է կիրառել առանց սահմանափակումների:

Վարունգ. Վարունգն արդյունավետ միջոց է նիհարելու համար, սակայն, ինչպես և շատ ուրիշ բանջարեղեններ, կրում է սեզոնային բնույթ, և առավելագույն օգուտ տալիս է իր բնական հասունացման ժամանակ: Վարունգը խորհուրդ է տրվում օգտագործել կեղևով, քանի որ այն հարուստ է վիտամիններով և հանքային ջրերով: Վարունգը մարդու վրա դիետիկ ազդեցություն է ունենում, որը ցածր կալորիականությամբ սննդի հետ համատեղ անփոխարինելի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարում:

Դարչին. Այս համեմունքն ավելորդ քաշի դեմ պայքարում նոր ժամանակների միջոց է, որը, սակայն, արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Դարչին կարելի է ավելացնել թեյի, սուրճի, մածունի մեջ: Այն կարելի է օգտագործել նաև եռացրած ջրի հետ՝ լցնելով 1 թեյի գդալ մեղր:

Թուրինջ (Գրեյպֆրուտ). Թուրինջի դիետան առասպել չէ: Հետազոտողները պարզել են, որ 12 շաբաթվա ընթացքում, ուտելով կես թուրինջ, կարելի է կորցնել միջինը 1.5 կգ: Եզակի քիմիական հատկություններով օժտված այս միրգը պարունակում է վիտամին C, նվազեցնում է ինսուլինի մակարդակը, որը նպաստում է քաշի կորստին: Բայց պետք է հիշել, որ թուրինջն ուտում են առանց ներքին թաղանթը հանելու, որը դառն է, սակայն հենց այդ թաղանթն է պարունակում նյութ, որը «այրում է» ճարպը:

Կանաչ թեյ. Հզոր միջոց է օրգանիզմում ճարպերը «սպանելու» համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանաչ թեյի թուրմը նպաստում է նյութափոխանակությանը և կարող է օգնել նվազեցնելու քաշը: Թեյը դրական է ազդում նաև մարդու տրամադրության վրա, օգնում է կանխել սրտի հիվանդությունները: Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ բնական կոֆեին, որն արագացնում է մարմնի նյութափոխանակության 15-20 % - ով: Օրական 3 բաժակ կանաչ թեյ խմելով՝ կարող է նիհարել նույնիսկ ամենագեր մարդը:

Ջուր. Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջուրը նույնպես ազդում է քաշի կորստի վրա: Գերմանացի հետազոտողները հայտնաբերել են, որ օրական խմելով 500 գ ջուր, 30 % -ով արագացել է կալորիաների նվազումը: Խմելով բավարար քանակությամբ ջուր՝ հնարավոր է խուսափել նաև այն սխալից, որ շատերը ծարավի զգացումն ընկալում են որպես սով:

Ազնվամորի. Ազնվամորին նույնպես նպաստում է ճարպի վերացմանը: Ճաշելոց կես ժամ առաջ ուտելով կես բաժակ ազնվամորի՝ ստամոքսը «կհաղթահարի» ծանրաբեռնվածությունը: Այս հատապտուղը նույնպես նպաստում է նյութափոխանակությանը: 100 գրամ ազնվամորին պարունակում է ընդամենը 44 կկալ:

Մանանեխ. Մանանեխը խթանում է ստամոքսային հյութի արտադրությանը, բարելավում է ստամոքսաղիքային գոտու գործունեությունը:

Նարինջ. Մեկ նարինջը պարունակում է ընդամենը 70-90 կալորիա, իսկ ամենակարևորն այն է, որ միրգն ուտելուց հետո հագեցածությունը տևում է մոտ 4 ժամ:

Նուշ. Նուշը թեև հարուստ է ճարպով, սակայն իրենից հետո չի թողնում անցանկալի կալորիաներ:

Ծովաբողկ. Ծովաբողկի արմատները նույնպես նպաստում են ճարպերի այրմանը: Ծովաբողկով կարելի է համեմել ձուկը և մսամթերքը:

 

Լոբի. Լոբին աղբյուր է բուսական սպիտակուցի, որն այնքան անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Դիետոլոգները խորհուրդ են տալիս լոբի շատ օգտագործել, ավելացնել նաև տարբեր աղցանների մեջ:

Կոկոսի կաթ. Այս կաթը պարունակում է ճարպեր, որոնք նյութափոխանակությունը դարձնում են ավելի արագ:

Արքայախնձոր. Արքայախնձորն օգնում է բարելավել մարսողությունը և հաջողությամբ նվազեցնում է սովի զգացումը:

Կարմիր գինի. Այն պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք ազդում են ճարպային բջիջների վրա: Սակայն այն, ինչպես ցանկացած տեսակի ալկոհոլ, պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ: Օրական կես բաժակ կարմիր գինին արդյունավետ կլինի Ձեր օրգանիզմի համար:

Խնձոր ու տանձ. Այն կանայք, ովքեր օրական կերել են 3 փոքր խնձոր կամ տանձ, ավելի շուտ և շատ քաշ են կորցրել, քան այն կանայք, ովքեր իրենց դիետայի շրջանակում միրգ չեն ավելացրել: Նրանք, ովքեր ուտում են բանջարեղեն, սպառում են ավելի քիչ կալորիաներ:

Վարսակի փաթիլներ. Սա տալիս է հագեցածության զգացում:

Ներկայացրինք մթերքներ, որոնք արդյունավետորեն պայքարում են գիրության դեմ, բայց չպետք է մոռանալ, որ պետք է նաև ֆիզիկական վարժություններ ևս անել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: