1. «Ժողովուրդը չպետք է վախենա կառավարությունից, կառավարությունը պետք է վախենա ժողովրդից»
2. «Այն ինչ կա դիմակի հետևում ավելին է, քան ուղղակի մարմին: Դիմակի տակ գաղափար կա… իսկ գաղափարները փամփուշտերից չեն մեռնում»:
3. «Այնքան երկար ես կրել այդ դիմակը, որ արդեն մոռացել ես, թե ով էիր դրա տակ»
4. «Անցյալն այլևս չի կարող քեզ վնասել, եթե իհարկե դու թույլ չտաս դա»:
5. «Գիտելիքը ինչպես և օդը անհրաժեշտ է կյանքի համար: Ինչպես և օդից, ոչ ոքի երբեք չպետք է զրկել դրանից»:
6. «Ոչ մի հաստատ բան չկա, կա միայն հավանականություն»:
7. «Մենք պետք է հիշենք գաղափարը, ոչ թե մարդուն, որովհետև մարդը կարող է ձախողվել: Նրան կարող են բռնել, նա կարող է սպանվել, մոռացվել, սակայն 400 տարի անց էլ գաղափարը դեռ կարող է փոխել աշխարհը»:
8. «Ես կմեռնեմ այստեղ: Իմ մարմնի ամեն մի մասնիկը կանհետանա, բացի մեկից: Մի փոքրիկ մասնիկ, և այն փխրուն է և այն միակ բանն է այս աշխարհում, որ արժե ունենալ: Մենք երբեք չպետք է այն կորցնենք կամ վաճառենք կամ էլ նվիրենք: Մենք երբեք չպետք է թույլ տանք նրանց խլել դա մեզնից»:
9. «Արվեստագետներն օգտագործում են ստերը, որպեսզի պատմեն ճշմարտությունը: Իսկ քաղաքական գործիչներն օգտագործում են ստերը ճշմարտությունը թաքցնելու համար»:
10. «Երանի ես հավատայի, որ դա հնարավոր է, սակայն այնքան ժամանակ որ ես ականատես եմ եղել աշխարհի փոփոխությանը, այն միշտ եղել է դեպի վատը»:
11. «Բոլորն են յուրահատուկ, բոլորը: Բոլորն էլ հերոսներ են, սիրահարված, հիմարներ, ոճրագործներ, բոլորը: Յուրաքանչյուրն էլ պատմելու իր պատմությունն ունի»:
12. «Ուժը միասնականության մեջ է, միասնականությունը հավատքի»:
13. «Չնայած զրույցի փոխարեն կարելի է օգտագործել մահակ, բայց բառերը երբեք չեն կորցնի իրենց ուժը. բառերը փոխնցում են միտքը և վերադարձնում են ճշմարտությունը նրանց, ովքեր լսում են այն»: