Հոթ դոգը տնային պայմաններում ամենահեշտ և արագ պատրաստվող սնունդներից է: Սակայն այն ավելի օգտակար դարձնելու համար Ladynews.am-ը Ձեզ խորհուրդ է տալիս ավելացնել վրան կանաչի, բանջարեղեն և աղցանի տերևներ:
Անհրաժեշտ են'
1 հատ հաց
1 հատ նրբերշիկ
3-4 հատ աղցանային տերևներ
լոլիկ' կտրած
վարունգ' էլի կտրած
կանաչ ռեհանի տերևներ' ըստ ճաշակի
մայոնեզ' մեկ թեյի գդալ
կետչուպ' ըստ ճաշակի
մանանեխ' քաղցր կամ կծու' կրկին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Հացը մեջտեղից բացեք առանց առանձնացնելու և ներսից պատեք մայոնեզով: Հետո հացի մեջ դրեք աղցանային տերևները' վրան կետչուպ լցնելով: Նրբերշիկը, նախապես եփված (խաշած կամ տապակած), տաք վիճակում դրեք հացի մեջ, հետո վրան ավելացրեք կտրտած լոլիկն ու վարունգը, վերջում էլ ռեհանի տերևները: Հոթ դոգը պատրաստ է, բարի ախորժակ: