Տղամարդն ու կինը տարբերվում են իրարից ոչ միայն անատոմիական կառուցվածքով, այլև ստորև թվարկված վարքագծով և մտածողությամբ:
1. Սեռական ակտից հետո տղամարդուն թվում է, որ իր զուգընկերուհին ավելի քիչ սեքսուալ է, այն դեպքում, երբ կանանց լրիվ հակառակն է թվում. Նրանց համար տղամարդն առավել գրավիչ է դառնում:
2. Հոգեբանները կարծում են, որ կանայք, որոնք սիրում են կարդալ տարբեր սիրավեպեր, առավել ակտիվ են իրենց սեքսուալ կյանքում:
3. Թվում է' տղամարդիկ ավելի քիչ զգացմունքային են, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ սիրո պատճառով գործած ինքնասպանությունների մեծ մասը կատարում են հենց նրանք:
4. Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, որոնք ծխում են, ունեն ցածր ինքնագնահատական:
5. Ալկոհոլը առավել շատ է ազդում կանանց վրա. գիտնականները դա կապում են կնոջ օրգանիզմում ավելի քիչ ջրի պարունակության հետ, որն էլ թույլ է տալիս ալկոհոլին մեծ քանակներով և արագ ներծծվել օրգանիզմ:
6. Եթե տղան բութ մատերով բռնում է իր գոտուց, ապա դա ենթադրում է, որ նա ուզում է աղջիկների ուշադրությունը գրավել:
7. Տղամարդկանց ավելի քան 62 %-ին կուրախացնի այն փաստը, որ ծանոթության ժամանակ առաջին քայլը կատարի աղջիկը:
8. Տղամարդիկ հաճոյախոսություններն ավելի մեծ ուրախությամբ են ընդունում, քան կանայք: