Դեռևս ոչ վաղ անցյալում հեղինակավոր ընկերության համար գրասենյակի առկայությունը ոչ միայն պարտադիր էր, այլև շատ կարևոր։ Հենց այնտեղ էին հաճախորդների հետ հանդիպումներ անցկացվում, բանակցություններ վարում և պարզապես աշխատում մարդիկ։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս մարդկանց աշխատել հեռակա կարգով, գրում է forbes.ru-ն։

Աշխատանքի համար ամենաանհրաժեշտ բանն արդեն ոչ թե տեղն է գրասենյակում, այլ պարզապես ինտերնետի միացումը։ Regus միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով, որին մասնակցել է 26.000 մենեջեր՝ 90 երկրից, հարցվածների 48%-ն աշխատանքային շաբաթվա առնվազն կեսն աշխատում է հեռակա կարգով։

1. Փոխգործակցության տեխնոլոգիաներ

Միակ բանը, որ մեզ անհրաժեշտ է աշխատանք կատարելու համար՝ ինտերնետի միացումն է։ Նրա օգնությամբ մենք կարող ենք ստանալ մարդկանց և տեղեկության հասանելիություն, որն անհրաժեշտ է աշխատանքի համար։ Մենք կարող ենք վիրտուալ ժողովներ վարել, արտադրանք ստեղծել, ստանալ նորություններ և չկորցնել կապը մեր աշխատակիցների հետ ամբողջ աշխարհում։

Технологии взаимодействия
2. Աշխատակիցների նոր սերունդ

Նոր հազարամյակի մարդիկ մեծացել են այնպիսի հարթակներում, ինչպիսին են Facebook-ը, Twitter-ը և Google-ը, նրանք հեշտությամբ կիսվում են տեղեկություններով և միանում առցանց գործընթացներին, դա նրանց կյանքի մի մասն է։ Դա սերունդ է, որը չգիտի, թե ինչպես են օրական 200 էլեկտրոնային նամակ ստանում՝ գրասենյակում նստած։

Новое поколение работников
3. Առավել գրավիչ աշխատավայր

Եթե դուք հարցնեք ձեր գործընկերոջը, թե որտեղ է նա նախընտրում աշխատել՝ գրասենյակում, թե տանը, մեծ է հավանականությունը, որ նա կնախընտրի տունը (կամ այլ հասարակական վայր)։ Ղեկավարները, որոնք ցանկանում են գրավել և պահել ամենատաղանդավոր կադրերին, չպետք է պահանջեն գտնվել գրասենյակում աշխատանքային շաբաթվա ամբողջ ընթացքում։

Более привлекательное рабочее место
4. Ընկերությունները գումար են խնայում

Ընկերությունները մեծ գումարներն են ծախսում անշարժ գույքի համար, ինչպես նաև գրասենյակային սարքավորումների, կապի, կենցաղային հարմարությունների և այլ անհրաժեշտ իրերի համար։

Компании экономят деньги
5. Աշխատակիցները ժամանակ են խնայում

Մինչ գրասենյակ ճանապարհը լուրջ հարց է շատ մարդկանց համար։ Օրինակ՝ ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ 10.8 մլն ամերիկացիներ աշխատանքի գնալու և վերադառնալու ճանապարհին ծախսում են մեկական ժամ։

Работники экономят время
6. Կյանքի որակի լավացում

Աշխատանքը մարդկանց համար սթրեսի գլխավոր պատճառներից մեկն է, իսկ լրացուցիչ սթրես է հանդիսանում նաև երկար ճանապարհը դեպի գրասենյակ։ Մարդիկ կարող են այդ ժամանակը ծախսել աշխատանքի կամ ընտանիքի և սիրելիների հետ հանգստի համար՝ մեքենայում նստելու փոխարեն։

Улучшение качества жизни