Երգահան, հեռուստահաղորդավարուհի Մարինա Թագակչյանն այսօր նախաամուսնական եռուզեռի մեջ է: ArmStar.am-ը զրուցեց Մարինայի հետ' չշտապելով շնորհավորել նրան սպասվող հարսանեկան միջոցառման առթիվ, որը կկայանա վաղը' Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Մարինայի հետ զրույցում ճշտեցինք, որ նա իր ընտրյալի հետ ծանոթացել է աշխատանքային միջավայրում. «Նա հեռուստաընկերության լրատվական բաժնի օպերատորն է: Ալիկի ու իմ նշանադրությունը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ' նեղ ընտանեկան պայմաններում: Իսկ այսօր էլ շատ զբաղված ենք մեր կյանքի ամենակարևոր իրադարձությանը նախապատրաստելով»: Մարինա Թագակչյանի և Ալիկ Քալանթարի հարսանիքը լինելու է հայկական ավանդույթների համապատասխան: Ինչպես տեղեկացանք Մարինայի պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանից, «տաշի-տուշի, շենքերի բակում դհոլ-զուռնա» չի լինելու, բայց ավանդույթի համաձայն գնալու են փեսայի տուն, սկեսուրն իր ձեռքի մեղրով քաղցրացնելու է նորապսակներին, լավաշ է փռելու նրանց ուսերին, որ հացով լինեն…

 

Շարունակությունը` այստեղ: