Բրիտանական The Telegraph պարբերականի թղթակից Մեթ Ուորմանը կարողացել է մուտք գործել հանրահայտ Vertu ընկերության գործարան, որտեղ պատրաստվում են աշխարհի ամենաթանկ բջջային հեռախոսները, ու առաջինը տեսնել ընկերության նոր սմարթֆոնը։
Ձեռքով հավաքված Vertu Constellation սմարթֆոնն ունի մի շարք ուշագրավ գործառույթներ, որոնց թվում ամենահետաքրքիրը գաղտնի կոճակի առկայությունն է. առևանգման կամ կյանքին վտանգ սպառնալու դեպքում, հեռախոսի տերը կարող է սեղմել գաղտնի կոճակը, ինչի արդյունքում թիկնապահներն ահազանգ կստանան։
Vertu-ի դիզայներական գծով ղեկավար Հաթչ Հաթչիսոնը նշել է, որ ի տարբերություն նախորդ մոդելների, այժմ իրենք օգտագործել են ավելի շքեղ ու բարակ կաշի, որն անչափ գեղեցիկ է նայվում ու հարմար է հեռախոսը գրպանում պահելու համար։
Հեռախոսը գործում է Android օպերացիոն համակարգով, ինչը հիանալի մրցակցություն կապահովի Samsung Galaxy S4 ու Apple-ի iPhone սմարթֆոնների հետ։
Սմարթֆոնի գինը 5 հազար եվրո է։