Այն պահին, երբ երգչուհի Ռիհաննան համերգներով գտնվում էր Ավստրալիայում, Կալիֆորնիայում գտնվող նրա 12 միլիոն դոլար արժողությամբ տուն գողեր են ներխուժել:
Անվտանգության ազդանշանային համակարգերը միացել են այն պահին, երբ գողերը փորձել են ներխուժել տուն, սակայն արագ հեռացել են:
Տղամարդկանց դեմքերը ֆիքսվել են անվտանգության տեսախցիկներ, սակայն ոստիկանությանը դեռևս չի հաջողվել նրանց ձերբակալել:
Նշենք, որ այս տարվա ընթացքում գողերը արդեն 3-րդ անգամ են փորձում ներխուժել Ռիաննայի տուն:
Նշվում է, որ փետրվարին գողերը շփոթել են նրա տունը և մտել են հարևանի տուն: