Հիմնականում հորոսկոպներում գրում են մարդու լավ հատկանիշները և վատի մասին շատ քիչ են խոսում: Նման հոգեբանական մոտեցումը ստիպում է մարդկանց հավատալ հորոսկոպին, քանի որ յուրաքանչյուրին էլ հաճելի է լսել իր մասին լավը: Ցուցաբերենք հետևյալ մոտեցումը. հորոսկոպից առանձնացնենք կենդանակերպերի միայն բացասական գծերը և դրանք ներկայացնենք ձեր ուշադրությանը:Արդյունքում կստանանք հորոսկոպ'անսովոր ու հետաքրքիր:

Որքանով էր համապատասխանում ձեր էությանը կամ ոչ, կարող եք կիսվել մեկնաբանությունների դաշտում:

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ է,ռազմատենչ ու դաժան:Գռեհիկ է ու երբեք չի մտածում 'ինչ է խոսում:Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել:Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել:Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի,միևնույնն է,մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է:Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից:Նա աջ ու ձախ վատնում է,իսկ թե ուր'ինքն էլ չգիտի:Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին'չնկատելով մյուսներին:Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:

Ցուլ

Բնույթով դերասան:Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին'մտածելով,որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում:Սիրում է շքեղություն և հարստություն:Էգոիստ է'սադիստական ուղղվածությամբ:Իր ընտանիքը ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն'չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ:Չի վստահում ոչ ոքի'նույնիսկ ինքն իրեն:Զավթում է այն բոլոր արտոնությունները,որոնց ձեռքը հասնում է:

Երկվորյակ

Հավերժ երեխա'ինչպես մտավոր առումով,այնպես էլ զգացմունքների:Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն:Միակ բանը,որ սիրում է'խոսելն է:Չի սիրում կարդալ,բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը,չնայած,որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ:Չի սիրում,երբ իրեն ճնշում են:Շատ են սիրում հյուրընկալել:Չնայած դրան'հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ'կոնֆետով և իհարկե չմոռանալով շատախոսել:

Խեցգետին

Անհաջողակ է կողմնորոշվելիս:Սակայն ոչինչ չի կարող փոխել նրա կարծիքը:Չնայած դրան'սիրում է բանավիճել և մինչև վերջ մնալ իր կարծիքին'դրանով իսկ բարձրանալ սեփական աչքերում:Նրան վախեցնելով կարելի է ստիպել ամեն ինչ,բայց հարմար դեպքում նա կփախչի և կթաքնվի իր խնդիրներից:Նա հաճույքով սևացնում է բոլորին և ամեն ինչ:Մտածում է,թե ինքը դրության տերն է'ձևանալով ուժեղ և համարձակ:

Առյուծ

Վաղ մանկությունից հակված է հարբեցողությանը և շորթելուն:Նրա ահավոր մեծ հպարտությունն ու ինքնասիրությունը կարող է յուրաքանչյուրի կյանքը թունավորել,իսկ շատակերությունը գրպանները թալանել:Դրա հետ մեկտեղ նա երբեք չի չաղանում:Սիրում է լինել առաջինը ամեն հարցում և,երբ չի ստցվում սկսում է տեղավորվել փոքր սահմաններում:Նա մտածում է,որ ամենահզորն է և երբեք չի սխալվում:

Կույս

Կույսի մանրախնդրությունը<> դարձնում է նրան անտանելի տանը և աշխատավայրում:Իրենց բնավորության այդ գծով նրանց մոտ գործերը կամ ձախողվում են կամ հասնում են փայլուն հաջողության:Ամեն ինչ նրա մոտ սառը հաշվարկ է և ինչ նա անում է ծանր է,կոկիկ և ձանձրալի:Եվ դրանից բացի նա նոր ինտրիգներ է սիրում ստեղծել, և երբ նրա շուրջը թշնամի է հայտնվում'նա հագստանում է միայն այն ժամանակ,երբ թշնամին շատ հեռվում է:

Կշեռք

Իսկական անհաջողակ:Նրանք չունեն հաջողություն ոչ սիրո ,ոչ աշխատանքի,ոչ տնային հարցերում:Դժվար պահերին չեն կողմնորոշվում:Սկսում են դողալ կամ ուշաթափվել:Դրա համար էլ միշտ նրանց փոխարեն որոշում կայացնում են ուրիշները:Ձևացնում են,որ հասկանում են մշակույթից ամեն ինչ'չնայած դա այդպես չէ:Հաճախ գրում են տխուր հուշերի մասին:

Կարիճ

Վտանգավոր է,նույնիսկ հեռավորության վրա:Սադիստ են և մազոխիստ միաժամանակ:Կարիերա են ստեղծում'դիակների վրայով:Դավաճան են:Եթե նա ասում է,որ գնահատում է քո ընկերությունը,ուրեմն մտածիր ,թե ինչ է նրա ուզածը իրականում:Սիրում է խոսել իր ինտիմ կյանքի մասին'միաժամանակ լպիրշ ծաղրի ենթարկելով նրանց,ովքեր նրա հետ կապ են ունեցել:

Աղեղնավոր

Նրա լավատեսւթյունն ու պնդաճակատությունը չի փոխի նույնիսկ ամենասարսափելի անհաջողությունը:Նրա հետ հինգ րոպե խոսելուց հետո'ցանկություն է առաջանում նրան անցավ ու արագ վերացնել:Դրա հետ մեկտեղ ագրեսիվ է:Սիրում է բարի (ինչպես ինքն է կարծում) նպատակների համար ստել և հորինել:Սիրում է բոլոր այն վայրերը,որտեղ կարող է ձրի ուտել-խմել:

Այծեղջյուր

Դաժան է,սառը և անհոգի'ինչպես սառցե բեկորը:Ուրիշներին ճնշելը նրա կյանքի իմաստն է:Ծեծում է կողակցին և ահաբեկում զավակներին:Հետ է քաշվում միայն ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքում:Հիշաչար և վրեժխնդիր է:Երբեք ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Ջրհոս

Երազող և ցնորված է:Կտրված է իրական կյանքից:Երբեք չի վերադարձնում պարտքով տված գումարը:Բոլորի մասին վատ է արտահայտվում,ընդ որում նրանց թիկունքում է անում այդ ամենը:Միշտ խախտում է իր խոստումը և չի սիրում աշխատել:

Ձկներ

Երազկոտ են և երազելով այնքան են շփոթվում,որ չեն հասկանում,որտեղ է ճիշտը և սուտը:Չափից դուրս հետաքրքրասիրությունը ստիպում է նրանց ձևանալ թույն հոգեբան ու բավարարել իր անհագ հետաքրքրասիրությունը:Շափից դուրս էմոցիոնալ են'երբեմն անզուսպ:Ինչ որ բան նրանց ստիպել անհնար է ու անիմաստ: