Ամերիկյան Apple ընկերության այդքան սպասված iPad Mini 2 պլանշետային համակարգիչը, որը պետք է ներկայացվի այս ամիս, հասանելի կլինի միայն շատ քիչ թվով պատվիրատուների, ինչը պայմանավորված է ընկերության մատակարարման բաժնում եղած խնդիրներով։
Ինչպես հայտնում է Business Insider-ը, բանն այն է, որ Apple-ի մատակարարման բաժինը միայն նոր է սկսել iPad Mini 2-ի համար բարձրորակ Retina էկրանների պատրաստման աշխատանքը, ինչը նշանակում է, որ նորույթն այս տարի հասանելի կլինի խիստ սահմանափակ քանակով։
Արդյունքում, տեխնոլոգիական հսկան կզրկվի նոր պլանշետի միջոցով ամանորյա տոներին խոշոր շահույթ ապահովելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա շատ բան հայտնի չէ. iPad Mini-ն լինելու է ավելի բարակ ու թեթև։