Eurostat գործակալության վերջին հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ անգլերենին ամենավատը տիրապետում են Ապենինյան թերակղզում, իսկ Սկանդինավներում լեզվի իմացության մակարդակն ամենաբարձրն է, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:

Եվրամիության աշխատունակ բնակչության 66%-ը գիտի գոնե 1 օտար լեզու:

Գերազանցիկները շվեդներ են, որոնց 26%-ը անգլերենի իրենց իմացությունը գնահատել է որպես լավ: Ամենավատը անգլերեն իմացող իտալացիները առանձնացել են այլ լեզուների իմացությամբ՝ Իտալիայի բնակչության 51%-ը ազատորեն տիրապետում են հարևան երկրների լեզուներին՝ ֆրանսերեն և գերմաներենին: Eurostat-ի վարկանիշի մեջ չեն մտել Մեծ Բրիտանիան և Մալթան, որտեղ անգլերենը պետական լեզու է:

Ըստ վերջին հետազոտությունների, Եվրահանձնաժողովի փաստաթղթաշրջանառության 80%-ը անցկացվում է անգլերենով, իսկ եվրոպացի ուսանողների 94% անգլերենը ուսումնասիրում է որպես հիմնական օտար լեզու: ԵՄ 28 երկրների 25-64 տարեկան բնակչությունը անգլերենը համարում է ամենահայտնի 2-րդ լեզու: