2003թ. տիեզերք ուղարկված ռուսական «Կայծակ» շարքի արբանյակներից մեկը՝ №3-45-ը, կարող է հունվարի 1-ին ընկնել Երկրի վրա, հայտնում է РИА-Новости-ն։
Իսկ հաջորդ 5 տարիների ընթացքում Երկրի մթնոլորտ պետք է մտնի ևս 7 «Կայծակ»։
Մասնագետները նշում են, որ անցած 40 տարվա ընթացքում տիեզերք է ուղարկվել 158 «Կայծակ» արբանյակ, որոնցից 111-ը մտել են մթնոլորտի խիտ շերտերը և ևս 47-ը գտնվում են ուղեծրի վրա։ Դրանցից 33-ը պետք է Երկրի վրա ընկնի 2030թ. հետո, իսկ 13-ը՝ մինչ 2030թ.։
Արբանյակներից ամենաշուտը Երկիր կվերադառնա «Կայծակ» №3-45-ը, որից հետո 2015թ. օգոստոսի կեսերին կընկնի №1-42-ը, իսկ 2016 թ.՝ ևս 2 արբանյակ։