Հյու Լորին, ով հայտնի դարձավ «Բժիշկ Հաուսը» սերիալում իր դերի շնորհիվ, որոշել է հեռանալ կինոյից ու անորոշ ժամանակով դադարեցնել դերասանական գործունեությունը: Վերջին շրջանում, դերասանը սկսել է բլյուզ կատարել և ինչպես երևում է' նա նպատակ ունի շարունակել գործունեությունը երաժշտության ասպարեզում:

Նշենք, որ դերասանը դեռ պայմանագիր ունի, որի ժամկետը սպառվում է 2014 թվականին: Խոսքը, մասնավորապես, «Tomorrowland» ֆիլմում նրա դերի մասին է: