Բանտի նախկին աշխատակից 66-ամյա Քրիս Ուելլերը 25.000 դոլար է ծախսել առանձնատուն կառուցելու համար և այնտեղ կոկորդիլոս է պահում:
Ուելլերը գնել է Կեսար անունով կոկորդիլոսին, երբ կենդանին դեռ 1 ֆուտ երկարություն ուներ, իսկ հիմա Քրիսը կոկորդիլոսի հետ միասին սիրում է հեռուստացույց դիտել, գիրք կարդալ և ռադիո լսել:
40 տարի բանտում աշխատած տղամարդը իր տան տակ ջրավազան է կառուցել, որտեղ էլ բնակվում է 7 ֆուտ երկարություն ունեցող Կեսար անունով կոկորդիլոսը:
Տղամարդը հատուկ դռներ է կառուցել, որպեսզի կոկորդիլոսը տնից չկարողանա դուրս գալ:
Ուելլերը ցանկանում է ընկերուհի գնել Կեսարի համար, սակայն դա նրան մեծ հոգսեր է պատճառելու: