Հայտնի դիզայներ Մարկ Ջեկոբսը կարող է դադարեցնել համագործակցությունը Louis Vuitton մոդայի տան հետ, որի դիզայներն է եղել 1997 թվականից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Ջեկոբսի պայմանագիրը որպես Louis Vuitton-ի դիզայներ մոտենում է ավարտին: Դրա երկարացման մասին տեղեկության բացակայությունը նշանակում է, որ մոդայի տանը լուրջ բարեփոխումները կարող են ընդգրկել նաև առաջատար դիզայների փոփոխությունը:
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ Louis Vuitton-ի նախագահ Բերնար Արնոն բանակցություններ է վարում Ջեկոբսի հետ ապագա դիզայների մասին: Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ Մարկ Ջեկոբսը կարող է լքել Vuitton-ը, որպեսզի ամբողջովին կենտրոնանա իր համանուն մոդայի տան աշխատանքների վրա: