Իտալացի մշակողները որոշել են շիրմաքարերի վրա հանգուցյալի մասին տեղեկություններով QR-կոդեր տեղադրել։ Գաղափարի հեղինակները վստահ են, որ մահացած մարդկանց մասին պատմությունները չպետք է կորչեն մի քանի սերունդներ անց, գրում է newsru.com-ը։
Betterdays ընկերության Rest in memory նախագիծն իրենից ներկայացնում է մարմարե սալիկ, որի վրա պատկերված է QR-կոդը և որը թույլ է տալիս համացանցի միջոցով տեղեկություն ստանալ հանգուցյալի մասին։ Օգտատերերը հնարավորություն ունեն ոչ միայն տվյալներ ստանալ, այլև հատուկ կայքում մահացածի լուսանկարները տեղադրել։
Կոդերը հասանելի են միայն սմարթֆոնների համար և միայն գերեզմանատան տարածքում։ Rest in memory-ին սոցցանց չէ, տանից տվյալներ ստանալ հնարավոր չէ։ Այս ծրագրի շնորհիվ ցանկացած շիրմաքար կարող է պատմել իր տիրոջ և նրա նախնիների մասին, իսկ հենց գերեզմանները կարող են վերածվել յուրօրինակ գրադարանների։