Սուրճի բաղադրության մեջ պարունակվող հանքային նյութերը, միկրոէմենտները քնից արթնացնում են ոչ միայն մեր օրգանիզմը, այլև' մաշկը: Սուրճը դեմքի մաշկը դարձնում է էլաստիկ, պայքարում է ծարացման դեմ և ունի հակաբորբոքային ազդեցություն:
Այնպես որ, ամեն առավոտ դեմքին քսեք սուրճի լուծույթից պատրաստած սառցաբեկորները, որոնք հարկավոր է նախօրոք եփել և սառեցնել: Դրանք կփափկեցնեն և թարմություն կհաղորդեն ձեր մաշկին:
Երեկոյան, երբ աչքերն արդեն այտուցված և հոգնած են լինում համակարգչի դիմաց երկար աշախատելու պատճառով, սուրճի սառցաբեկորները դրեք դրանց վրա և զգացեք, թե ինչպես է սուրճը հանգստացնում և հանում աչքերի լարվածությունը:
Սուրճի նստվածքը կարող եք օգտագործել որպես մաշկը մաքրող միջոց' սկրաբ: Այն քսեք դեմքին, մերսող շարժումներով տարածեք և արդյունքն ակնհայտ կլինի: Նշենք նաև, որ այս սկրաբն օգնում է ազատվել ցելուլիտից: