Բոտսվանայում լուսանկարիչն անմահացրել է հազվագյուտ պահը, երբ սգացող փիղը հրաժեշտ է տալիս իր սատկած ընկերոջը, հայտնում է Daily Mail-ը:
Լուսանկարիչը տեսել է, թե ինչպես են սատկած փղին մի քանի գիշատիչներ մոտենում, սակայն այդ պահին մեկ ուրիշ փիղ մոտեցել է սատկած կենդանուն: Էգ փիղը վախեցնելով քշել է մյուս կենդանիներին և նրբորեն կնճիթը դրել սատկած արու փղի վրա:
Լուսանկարիչը պատմել է, որ ինքը և իրեն ուղեկցող խումբը հուզվել են՝ տեսնելով, թե ինչպես է մի քանի ժամ շարունակ էգ փիղը հսկում իր ընկերոջ մարմինը: