Երգչուհի Ջուսը հայկական շոու բիզնեսի եզակի «խենթ » կերպարներից մեկն է: Նրան կարելի է տեսնել տարբեր ոճերում, ամենատաարբեր կերպարներում՝ գյուղական աղջնակից մինչև զուգարանակոնքին նստած ֆոտոշարք անող խենթուկ: Mediamall.am-ը զրուցեց երգչուհու հետ՝ պարզելու նրա հետագա անելիքները:

 

- Շուտով պատրաստվում ես ներկայացնել նոր տեսահոլովակ՝ «փանկ» ոճում: Ինչ սպասելիքներ ունես նոր ոճից:

 - Անկեղծ ասած, շատ սպասելիքներ ունեմ: Ես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով և ներկայացնում եմ իմ այն երգերը, որոնք բխում են իմ սրտից: Իսկ «փանկ» ոճը ինձ հարազատ է այնքանով, որ քարոզում է ազատություն:

-Վերջերս ֆեյսբուքում տեղադրել էիր նյութ, որը վերաբերվում էր հայտնի մոդելներից մեկի մերկանալուն, իսկ դու կմերկանա՞ս հայկական շոուբիզնեսի համար և ի՞նչ կարժենա Ջուսի մերկությունը:

 - Անկեղծ ասած' ես մտածել եմ այդ մասին: Այո, կմերկանամ, եթե ինձ տան մեծ գումար: Ջուսը կմերկանա տաս հազար դոլարով: Դա կլինի նոր սկանդալ հայկական շոուբիզնեսում, նկարները կտարածվեն բոլոր կայքերում, ֆոտոշարքը կլինի ամենաքննարկվողը: Սակայն մինչև վերջ չեմ մերկանա, քանի որ դա ինձ համար անհետաքրքիր կլինի:



-Ինչպես եք վերաբերվում համասեռամոլությանը՝ հատկապես վերջին քննարկումների ֆոնին:

 -Ես բավականին նորմալ եմ վերաբերվում այդ երևույթին, ունեմ շատ ընկերներ, որոնք համասեռամոլներ են, ինձ համար միևնույն է՝ ով ում հետ է քնում, ինձ համար կարևորը մարդկայինն է: Կարծում եմ, որ կարևորը մարդ հոգով համասեռամոլ չլինի:

-Կա՞ն մորդիկ հայկական շոուբիզնեսից, ում չես հարգում: Կարծես թե երկար ժամանակ Արմինկայի հետ մենամարտերի մեջ եք:

-Իհարկե՛, այս բանագավառը ունի իր լավ և վատ կողմերը, իսկ սուտը, բամբասանքը նրա անբաժանելի մասն են կազմում: Այդ պատճառով երբեմն պատահում են բախումներ: Ես իմ շրջապատում ունեմ մարդիկ, որոնց ուղղակի տեսնել չեմ ուզում, սակայն կան մարդիկ, որոնցով ես հպարտանում եմ: Իսկ ինչ վերաբերվում է Ջուս-Արմինկա մենամարտին, դա ինձ համար անցած փուլ է:

- Երբևէ ստացե՞լ ես հարսանիքում երգելու հրավեր և ի՞նչ հոնորար է պետք վճարել մեկ երգի համար:

 - Իհարկե ստացել եմ, ստանում եմ և երգում եմ թե իմ երգացանկից, թե արտասահմանյան կատարողների երգեր: Իսկ գինը հաստատուն չէ:

 

Հարցազրույցը վարեց Դավիթ Պոլոյանը