Lindemans ընկերության արտադրության բելգիական Kriek գարեջուրն արժանացել է «Աշխարհի լավագույն կեռասի գարեջուր» կոչմանը՝ World Beer Awards 2013 միջազգային մրցույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Միջազգային ժյուրին գնահատել է 600 տեսակի գարեջուր, որոնք ներկայացվել են ավելի քան 30 երկրների կողմից։
Աշխարհում լավագույնն է ճանաչվել նաև բելգիական մուգ Malheur 12 գարեջուրը և յուրահատուկ Gueuze-ը, որը խմորվում է բաց երկնքի տակ։
Բելգիական գարեջուրը յուրաքանչյուր տարի անփոխարինելիորեն արժանանում է բարձր պարգևների գարեջրագործների միջազգային մրցույթներում։ Բելգիացիները հպարտանում են, որ իրենց երկրում արտադրվում է մոտ 450 տեսակի գարեջուր։
Հատկանշական է, որ բելգիական գարեջրի յուրաքանչյուր տեսակն ունի իր ֆիրմային օրիգինալ ձևի բաժակը։