Սաուդյան շեյխերից մեկը հայտարարել է, որ մեքենա վարելը կարող է վնասել կանանց ձվարաններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շեյխ Սալեհ Լոհայդենը հայտարարել է, որ կանայք, ովքեր պարբերաբար մեքենա են վարում, մեծացնում են բնածին թերություններով երեխաներ ունենալու հավանականությունը: Նա հավելել է, որ կանայք կարող են մեքենա վարել, եթե նրանց ամուսինը վիրավոր է, կամ այն դեպքում, եթե նրանք գտնվում են անապատում:
Սաուդյան Արաբիայում կանանց արգելում են մեքենա վարել՝ չնայած նրան, որ համապատասխան պաշտոնական արգելք գոյություն չունի:
Կանանց մեքենա վարել թույլատրող նախաձեռնությունն արդեն հավաքել է մոտ 12,000 ստորագրություն: Սակայն կազմակերպիչները նշում են, որ իրենց հաշիվը Twitter-ում արգելափակված է Սաուդյան Արաբիայում: