Windows 8.1 օպերացիոն համակարգում կրկին կտեսնենք Start կոճակը, գրում է Business Insider-ը:

Microsoft-ը հույս ունի, որ Start կոճակի վերականգնումը օգտատերերին կստիպի սիրել իր նորագույն օպերացիոն համակարգը: Օգտատերերը բազմիցս իրենց բողոքն էին արտահայտել թե Start-ի բացակայության հետ կապված, թե առհասարակ user interface-ի «գրեթե գաղտնիության» հասնող անհարմարության պատճառով:

Windows 8.1-ը հասանելի կլինի հոկտեմբերի 18-ին: