1. Այ աղջիկ ջան իրա դեմքին նայելով, քեզ թվում է ինքը կկարողանա տուն «պահի»
2. Շատ ինտելեգենտ տղայա
3. Շատ քյաթռա, համ էլ մի նորմալ ինստիտուտ չի ավարտել
4. Ձեռին գոնե նորմալ գործ ունի
5. Հերը ինչացուա
6. Իրա դեմքին նայելով ես հասկացա, որ բաբնիկի մեկնա
7. Ոնց որ հորդ կոպիան լինի
8. Աղջիկս ամեն ինչ լավա, բայց ինչի չէր սափրվել գալուց առաջ
9. Լուրջ տղամարդու տպավորություն չի թողնում
10. Սրա վերջը բանտնա, ես Արգելում եմ
11. Մի հատ քեզ նայի, հետո իրան, քո կողքին հեչ չի երևում:
12. Ես դրա համար չեմ աղջիկ պահել-մեծացրել, որ դրա նմանին տամ:
13. Չսովորեցիր էլի դու քեզ գնահատել, դրա համար սրա նմանին ես ընտրել:
14. Սա հաստատ կամ նառկաման ա կամ գող, հլը դեմքին նայի:
15. Ես գիտեի կարգին ճաշակով աղջիկ եմ դաստիարակել: