Սրտի ներարկում, ավելի շուտ սրտի "ծակվածք", աշխարհում առաջին անգամ արել են Նովոսիբիրսկի բժիշկները չորս ամյա տղային: Սաշա Կորսբլյովը ուներ ծանր պաթոլոգիա՝ բացակայում էր սրտի միջնապատը, որը բաժանում է երակային և զարկերակային արյունը:
Մեշալկինի անվան հետազոտությունների ազգային ինսիտուտի սրտաբան Մարիա Նովիկովան պատմում է, որ միջփորոքային միջնապատի արատ ունեցողներին սպառնում է վաղ հաշմանդամություն: Բանն այն է, որ երակային և զարկերակային արյան միախառնվում են, որի հետ մեկտեղ մեծանում է ծանրաբեռնվածությունը սրտի և թոքերի վրա: Նման հիվանդներն երկար չեն ապրում:
Մինչ վերջերս նման պաթոլոգիա ունեցող հիվանդներին կրծքավանդակի վրա մեծ բացվածք էին անում արատը վերացնելու համար: Քանի որ հիվանդի սիրտն այդ պահին չէր աշխատում, նրան միացնում էին արյան շրջանառության արհեստական սարքին: Նման վիրահատության հետագան գուշակելն անհնար էր:
Նույնիսկ հաջող վիրահատությունից հետո, հիվանդներին անհրաժեշտ է երկար խնամք: Միանգամայն այլ է Սաշայի դեպքը: Մարիա Նովիկովան բացատրում է, թե ինչպես է եզակի վիրահատությունը տեղի ունեցել. "Երկու սանտիմետրանոց ծակվածքի միջով ներդրվում է հատոկ սարք՝ երկու սկավառակ, որի միջոցով միջնապատի անցքը փակվում է՝ առանց որևիցէ կարի":
Նախատեսված մի քանի ժամի փոխարեն վիրահատությունը իրականացավ մոտ 20 րոպեում:Երեք օր անց երեխային հիվանդանոցից դուրս գրեցին: Ներկայումս երեխայի սիրտը միանգամայն առողջ է: