Կարինե Առուստամյանը, որի ելույթների մասին BRAVO.am-ը պատմել է, մի քանի օրից կներկայացնի իր նոր երգի տեսահոլովակը: “Slave of My Emotion”-ը “dubstep” ոճում գործիքավորել է դիջեյ DeeJero-ն, իսկ մեղեդին եւ խոսքերը գրել է հենց երգչուհին:

Նրա երկրորդ, ինչպես եւ առաջին' “Դու կաս” տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է: Բացօթյա լողավազաններից մեկի տարածքում տեղի ունեցած նկարահանումներին երգչուհին ու դիջեյը մարմնավորել են հերոսներին.“Ըստ սյուժեի' իմ սիրելի տղային, որը չի եկել ընթրիքին, գտնում եմ լողավազանում: Նրան խմիչք եմ հյուրասիրում, երբ հարբում ու քնում է, դաժանորեն սպանում եմ, որից հետո սուզվում եմ ջրում”,-պատմել է երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: