Ես, որ Շուշանին ասում էի, թե դու նման բան ես ասել, ասաց՝ հնարավոր բան չէ, նման բան չի եղել, իսկ ես հիմա կարող եմ ապացուցել բոլորին, որ ես ունեմ դիսկի վրա նրա ձայնը տպած, որ Շուշան Պետրոսյանն ասում է՝ էս էլ չլինի Հադրութի ինը սպանված զինվորները: Եթե իրենք ասում են, թե Հադրութում ինը սպանված զինվոր չենք ունեցել, պատգամավոր Շուշան Պետրոսյանը որտեղի՞ց գիտեր, թե հենց Հադրութից ինը սպանված զինվոր են բերել:
Այսօր Հանրապետության հրապարակում 2010 թ. դեկտեմբերի 17-ին Հադրութում սպանված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը գիտի, թե ով է սպանել իր որդուն՝ Ջանգիրյան Մարտինը, ով այսօր Ստեփանակերտում Հակոբյան Մովսեսի մոտ է:
Սպանված զինվորի մայրը նշեց, որ իր տղան հետախույզ է եղել, 2700 հոգուց ընտրել են 15 հոգու և մոր մոտ հարց է առաջանում, թե ոնց կարող էր 1,5 տարի առանց խնդիրների ծառայեր, իսկ հետո ասեն, թե իր որդին առողջական խնդիրներ է ունեցել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: