«Տղաների հավաքույթը Վեգասում» ֆիլմի դերասան Զակ Գալիֆիանակիսը հեռուստատեսային շոուի /Розыгрыш/ժամանակ մի քանի անգամ գոտիով հարվածել է դեռահաս աղջիկների կուռք Ջասթին Բիբերին, հայտնում է НТВ-ն:
Բիբերը հրավիրված է եղել մասնակցելու Զակի հեռուստատեսային շոուին: Նա, ոչինչ չկասկածելով, փորձել է լուրջ պատասխանել իրեն ուղղված հարցերին, սակայն չի կարողացել նույնիսկ մի քանի արտահայտությոն ձևակերպել: Funny Or Die կայքում տեղադրված տեսանյությում երևում է, որ Բիբերը հենց սկզբից շատ ընկճված է:
Զակը նախ շնորհակալություն է հայտնել Բիբերին հրավերն ընդունելու համար, ապա հարցրել է, թե ինչ նվեր է նա վերջին անգամ ստացել «Հեպպի միլլին», ապա հաջորդել են մյուս ծաղրական հարցերը: Երիտասարդ երգիչը չի կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչպես պետք է արձագանքի:
Այնուհետև Զակը Գալիֆիանկիսը ձևացնում է, որ վերջնականապես հունից դուրս է եկել, հանում է իր գոտին և հարձակվում Բիբերի վրա: Մի քանի անգամ հարվածելով նա գոռում է, որ Բիբերը դեռ շատ փոքր է մարիխուանա ծխելու և մեծ արագությամբ մեքենա վարելու համար: Դրան ի պատասխան' Բիբերը միայն կպել է աթոռին և վախեցած կրկնել. «Ինչ եք անում»: