Երևի եթե բոլոր մարդիկ լինեին բացարձակ անկեղծ, կյանքն անսահման տխուր ու մռայլ կլիներ: Դե սարսափելի ի՞նչ կա, երբ ստում ես մանրուքներում կամ զարդարում իրականությունը:
Ինչպե՞ս են ստում տղամարդիկ
Լինելով խիստ զգայուն, կանայք սովորել են տարբերակել իրենց տղամարդկանց փոքրիկ ստերը: Ահա տղամարդկանց ստերի մի փոքրիկ շարք:
Կինը միշտ ճիշտ է, կնոջ խոսքն օրենք է: Սա ասելիս տղամարդիկ երբեք չեն հավատում իրենց խոսքերին: Պետք չի ակնկալել, որ այս խոսքերից հետո տղամարդը կսկսի կատարել կնոջ բոլոր քմահաճույքները: Տղամարդիկ, ցավոք, կանանց շահերի լավ պաշտպան չեն:
Ստիպված էի երկար մնալ աշխատավայրում, բացի այդ' սարսափելի խցանումներ էին: Խելամիտ կինը երբեք լուրջ չի ընդունի այս խոսքերը, հատկապես երբ սիրելիից գարեջրի հոտ է փչում:
Վայ դու իմ սիրուն, տնարար… Տղամարդը հաստատ ցանկանում է այս կերպ խուսափել կնոջը որևէ կենցաղային հարցում օգնելուց: Գեղեցիկի ու տնարարի համադրությունը ոչ մի կերպ չի մտնում տղամարդու մտքերի մեջ:
Ես հարյուրավոր գեղեցիկ կանայք եմ ունեցել, դու իմ կյանքի երկրորդ կինն ես: Երկու արտահայտություններն էլ նույն կերպ կասկածելի են: Կամ նա ցանկանում է դոնժուան երևալ կամ ակնկալում է քո խղճահարությունը: Երկու արտահայտությունն էլ մանիպուլյացիայի միջոց են:
Ընդամենը 50 գրամ ենք խմել: Այս հուզիչ կոնկրետությունը խոսում է նրա մասին, որ խմել են շատ ու տարբեր բաներ: Հարցրու նրան, թե կոնկրետ ինչ է խմել, և կտեսնես, որ նա մի պահ կանգ կառնի:
Երբեք ոչ մի կնոջ հետ չեմ զգացել այն, ինչ քեզ հետ… Տղամարդը ցանկանում է լինել միակը քեզ համար, ուստի ասա նրան, որ հավատում ես. թող հանգստանա:
Ինչպե՞ս են ստում կանայք
Կանանց համար սուտ չի համարվում'
-որոշակի տարիքից սկսած խաբել տարիքը,
-հետաքրքրության համար ճոխացնել պատմությունները,
-խոսակցության մեջ գովել տղամարդու արտաքին տեսքը, թեև նա այդքան էլ գեղեցիկ չլինի:
Ինչպե՞ս պարզել, որ մարդը ստում է.
Փակ ժեստեր: Տղամարդն անընդհատ թաքցնում է ձեռքերը գրպաններում, խոսակցության ժամանակ թեթևակի փակում է բերանը, դիպչում է ուսերին և դեմքին:
Մարմնի շարժումներ: Տղամարդը կարող է մի-փոքր ձիգ պահել ուսերն ու թեթևակի քմծիծաղ տալ: Քորում է կզակը, ուղղում հագուստը, արհեստականորեն հազում:
Աչքերի ազդանշաններ: Աչքերն անընդհատ վազում են, իսկ տղամարդը փախցնում է հայացքը: Ստող տղամարդը դառնում է ագրեսիվ, չի նայում դիմացինի աչքերին, անկանոն է շնչում, խոսում է բարձր տոնով, կարող է ցատկել ու դուրս վազել սենյակից:
Կանայց նման իրավիճակում հիմնականում անհեստական ժպտում են, խոսում են մանկական ձայնով, ուղղում են հագուստը, ոտքը գցում ոտքին և ավելի հաճախ թարթում:
Հեղինակ` BornToDie