Բելգիայի Լյոժ քաղաքում անցկացվող «Վալոնիայի շաբաթ» միջոցառման շրջանակներում նոր ռեկորդ են սահմանել. նկարիչ Ռոբեն Զոբելը 6 մետր 29 սմ բարձրություն ունեցող հեծանվով անցել է 100 մետր տարածություն, տեղեկացնում է Metro News-ը՝ բրյուսելյան պարբերականին հղումով:
Ինչպես հայտնում է աղբյուրը, հեծանվորդի գրանցած արդյունքը ռեկորդ է, որի չափանիշներն ընդունվել են «Գինեսի» համաշխարհային ռեկորդների գրքի կողմից:
Հրապարակված տեսանյութում երևում է նաև աշխարհի ամենաբարձր հեծանիվը, որը հայտնվել է Գինեսի գրքում: Հեծանիվի բարձրությունը կազմում է 13 մետր: