Գեղեցիկ երևալու համար պարտադիր չէ պճնվել, ներքին հանդարտությունը ևս կարևոր նախապայման է գեղեցիկ և առողջ լինելու համար: Պետք է սկսել շնչառությունից:
Հանգիստ և խորը շնչառության ժամանակ արյունը հագենում է թթվածնով: Օրվա ընթացքում մի քանի րոպե կատարեք շնչառական վարժություններ: Եթե դժվարանում եք խորը շնչել, ապա ձեզ հարկավոր է մեկնել ծով:
Օրգանիզմի վրա բարենպաստ են ազդում նաև աղով լոգանքները: Ցանկալի է աղը գնել դեղատնից, որպեսզի համոզված լինել նրա իսկության վրա:
Շատ կարևոր է սովորել մարմինը թուլացնել և լրիվ հանգստանալ: Հանգիստ վիճակում մարդը գտնում է իրեն հուզող հարցերի ամենաճիշտ լուծումները: Ի դեպ, մերսման 90%-ն ուղղված է մեդիտացիային: