Samsung ընկերությունը հայտարարել է ոսկյա կորպուսով Galaxy S4 սմարթֆոնի մասին, հայտնում է РИА Новости-ն՝ Digit.ru-ին հղումով, որն մեջբերում է արաբական արտադրողի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունը:

Gold Edition Galaxy S4-ը, որը ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, դեռևս կվաճառվի միայն Մերձավոր Արևելքի երկրներում: Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք այն դուրս կգա համաշխարհային շուկա:

Ոսկյա կորպուսով սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով՝ շագանակագույն և վարդագույն երանգներով: Հեռախոսը կներկայանա անփոփոխ տեխնիկական հնարավորություններով՝ 5 դյույմ անկյունագծով և Full HD էկրանով, հզոր քառամիջուկ պրոցեսորով և 2 գեգաբայթ օպերատիվ հիողությամբ:

Հիշեցնենք, որ Samsung Galaxy S4-ը շուկայում է հայտնվել այս տարվա ապրիլին՝ դառնալով ամենաարագ տեմպերով վաճառվող սարքավորումը ընկերության պատմության մեջ. Երկու ամսվա ընթացքում իրացվել է ավելի քան 20 մլն հեռախոս: