Նյու Յորքում կայացել է Մադոննայի և Սթիվեն Քլայնի «Գաղտնի նախագծի» երկար սպասված պրեմիերան, գրում է loveradio.ru-ն։
Աղմուկ բարձրացրած 17 րոպե տևողությամբ ֆիլմը դիտելու համար հավաքվել են հայտնի արտիստներ, որոնց թվում՝ Շոն Փենը, Լինդսի Լոհանը, Զաքարի Քուինտոն, բլոգեր Պերես Հիլթոնը և շատ ուրիշներ։
VICE Media-ի հետ համատեղ ստեղծված հոլովակը յուրահատուկ մանիֆեստ է ազատությանը և սիրուն։ Կարճամետրաժ ֆիլմը թողարկվել է Art for Freedom նախագծի շրջանակում, որի առցանց ծառայությունն արդեն սկսել է իր աշխատանքը։
Օգտատերերը կարող են կիսվել իրենց սեփական արվեստով՝ երաժշտություն, բանաստեղծություններ, տեսահոլովակներ և լուսանկարներ, որոնք ազատություն են քարոզում։