Աշխարհի ամենագեղեցիկ ու միեւնույն ժամանակ ողբերգական սիրո պատմությունը՝ "Ռոմեո եւ Ջուլիետը", բազմիցս էկրանավորվել է: Սակայն օրերս Հոլիվուդում կայացել է բրիտանացի ռեժիսոր Կառլո Կառլեյի ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը ողբերգական սիրո պատմության հանդեպ ռեժիսորի սեփական մեկնաբանությունն է:
Ֆիլմի երաժշտությունը գրել է օսկարակիր Ռոյ Հորները, իսկ գլխավոր դերերը կատարել են դեռահասների կուռքեր Հեյլի Սթայն-ֆելդը,Դուգլաս Բուտն ու Էդ Վեսթ-վիկը:
Զանգվածային լրատվության միջոցները՝ վկայակոչելով պրեմիերային մասնակցել ցանկացողների մեծ թիվը, ենթադրում են, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա նաեւ կինովարձույթում: Առայժմ տեղեկություններ չկան, թե Հայաստանում երբ է նախատեսվում ֆիլմի պրեմիերան եւ թե արդյո՞ք նախատեսվում է: