Տղամարդկանց համար նախատեսված լեգենդար Playboy ամսագիրն այս տարի նշում է իր 60-ամյակը, գրում է newsru.ua-ն:

Ամսագրի առաջին համարը թողարկվել է 1953թ. դեկտեմբերին, 51.000 տպաքանակով: Այսօր արդեն ամսագիրը թողարկվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր լեզուներով:

Playboy-ի անփոխարինելի գլխավոր խմբագիր Հյու Հևները երբեք իր ամսագիրը չի համարել «ամսագիր՝ սեքսի մասին»: «Ինձ համար Playboy-ը եղել և մնում է ամսագիր կենսակերպի մասին, որում սեքսը բաղկացուցիչ մասերից մեկն է միայն»,-ասում է նա:

Ամսագրի գոյության 60 տարիների ընթացքում հարցազրույցներ են տվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես Մարտին Լյութեր Քինգը, Ֆիդել Կաստրոն, Դանիել Օրտեգան, Յասեր Արաֆաթը, Ջոն Լենոնը և շատ ուրիշներ: