Վլադիմիր Պուտինն այնքան է աշխատում, որ դժվար է հասկանալ, թե որտեղից նրան անձնական կյանք։ Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով Ռուսաստանի նախագահի անձնական կյանքի մասին լրագրողի հարցին՝ Պեսկովն ասել է. «Անկեղծ ասած՝ ես կդժվարանայի պատասխանել նրա անձնական կյանքի մասին հարցին: Նա այնքան է աշխատում, որ ես չեմ կարող հասկանալ՝ որտեղի՞ց նրան անձնական կյանք»:

Պեսկովը նշել է նաև, որ Պուտինն անձնական կյանքի իրավունք ունի, սակայն ճիշտ կլինի, որ ուշադրություն դարձվի, թե ինչպիսի նախագահ է նա, քանի որ մարդիկ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել են նախագահի համար, և ոչ նրա, թե ինչպիսի տղամարդ է նա:

«Թե ինչպիսի տղամարդ է նա, կին ունի, թե չէ, եկեք թողնենք նրան և չխառնվենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա նախագահի որոշումն է, և վերջինս պարտավոր չէ խոսել ինչ-որ մեկի հետ իր անձնական կյանքից:

Նշենք, որ օրերս լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե Պուտինն ամուսնացել է մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հետ։