Հյուսիսային նավատորմի Հիդրոգրաֆիկ ծառայության ռուսական արշավախումբը մի շարք աշխարհագրական ուսումնասիրություններ է կատարել Արկտիկայում և հաստատել Franz Josef Land արշիպելագում նոր կղզու ձևավորման փաստը, հայտնում է Russia Today-ը:
Արշավախումբը իր ճամփորդությունը՝ Franz Josef Land արշիպելագի նորահայտ կղզու շուրջը, իրականացրել 20 օրում Horizon նավով՝ հասնելով Մուրմանսկի նավահանգիստ:
Ավելի վաղ 2006-ին արշավախումբն արդեն նկատել էր, որ Northbrook կղզին բաժանվել է երկու հատվածի: Այժմ նրանք ամբողջական ճամփորդություն են իրականացրել առանձնացված հատվածի ափերով՝ հաստատելով, որ այն առանձին կղզի է կազմել: