Տորոնտոյում սիրահարները իրենց հարսանիքը կազմակերպել են Կանադայի ամենաբարձր երկնաքերի՝ «Սի Էն Թաուեր» հեռուստահաղորդակցական աշտարակի 116-րդ հարկում (356 մետր), հայտնում է Lenta.ru-ն՝ CTV News-ին հղումով:

Հարսանիքի հյուրերի, հարս ու փեսայի համար հատուկ ապահովագրական կոստյումներ են պատրաստել:

Երդվելուց և մատանիներով փոխանակվելուց հետո զույգը և հյուրերը մասնակցել են հարսանեկան խնջույքին, որն անցկացվել է աշտարակի ներսում կառուցված ռեստորանում:

«Սի Էն Թաուերի» շինարարությունը սկսվել 1973-ին և ավարտվել 3 տարուց: Մինչ 2007-ը այն աշխարհի ամենաբարձր շինությունն էր (553 մետր):