Մեծ Բրիտանիայի թագուհին աշխատակից է փնտրում, ով միշտ սարքին վիճակում կպահի իր 1000 ժամացույցները, որոնք տեղակայված են թագավորական նստավայրերում, հայտնում է Metro News-ն՝ Daily Mirror-ին հղումով:
Այ մասին հայտարարությունը հրապարակվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում է, որ դիմորդները պետք է բոլոր տեսակի ժամացույցների հետ աշխատելու փորձ ունենան:
Աշխատակիցը պետք է վերանորոգի ժամացույցներն ու մշտապես ստուգի՝ արդյո՞ք ճիշտ են աշխատում, թե ոչ: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, այս աշխատանքի համար թագուհին սահմանել է 31 200 ֆունտ ստերլինգ տարեկան աշխատավարձ: