Մենք' աղջիկներս, սիրում ենք ապրել երազանքներով և համարում ենք, որ մեր վարդագույն ակնոցները սազում են ցանկացած զգեստի հետ: Բայց երբեմն պետք է հանել դրանք, որպեսզի հետո ցավոտ չլինի չիրականացված երազանքների պատճառով: Այսպես, եթե հանդիպում ես տղայի հետ մեկ ամսից ավել, արդեն կարելի է պարզել' արդյո՞ք նա լուրջ է տրամադրված, թե պարզապես խաղում է քեզ հետ:
Ուշադիր զննիր նոր ընկերոջդ: Գուցե իզու՞ր ես ժամանակ ծախսում:
1. Անտեսում է քո զանգերն ու հաղորդագրությունները
Եվ պատասխանում է դրանց երկար ժամանակ անց կամ ընդհանրապես չի պատասխանում: Հաճախ նա նշան է, որ նա պարզապես չի մտահոգվում քեզնով: Եթե դա այդպես չլիներ, նա ամեն հնարավորություն կօգտագործեր քեզ ավել անգամ զանգելու կամ գրելու համար:
2. Դու նրա համար առաջին տեղում չես
Ձեր հանդիպումները ոչ թե պլանավորված են, այլ չնախատեսված: Իսկ եթե նա քաղաքում չէ, ապա ընդհանրապես մոռանում է քո մասին (չի գրում, չի զանգում): Դա վատ նշան է: Ընդունիր' նա քեզ կարևոր չի համարում, և դու նրան պետք ես, միայն երբ ինքը ձանձրանում է:
3. Քննադատում է քեզ
Եթե նա վատ է արտահայտվում քո արտաքինի, հաջողությունների ու ձեռքբերումների մասին, ապա նա սրիկա է: Քեզ անհրաժեշտ է տղա, ում կողքին քեզ թագուհի կզգաս:
4. Եսասեր է
Նա չի անհանգստանում քո մասին, իսկ երբ հիվանդանում ես, քեզ գոնե մի տուփ նարինջ բերելու փոխարեն ասում է, որ զանգես, երբ կլավանաս: Երբ տխուր ես, չի հարցնում, թե ինչ է պատահել, այլ ասում է, որ վատ տրամադրությունդ իր վրա չտեղափոխես:
5. Որոշումներ չի կայացնում ձեր հարաբերություններում
Նրան միշտ «մի-փոքր ավել ժամանակ» է պետք, որպեսզի հասկանա, թե ինչ է զգում քո հանդեպ: Եթե այդպես շարունակվում է երկու ամսից ավել, ապա դուք ապագա չունեք:
6. Նայում է այլ աղջիկների
Դրանով հանդերձ նա չի ամաչում ասել, որ այն մատուցողուհին գեղեցիկ է: Վատ բան չկա, որ տղամարդը նայում է գեղեցիկ աղջիկներին, բայց ոչ սանձարձակ և լկտի ձևով, այն էլ ընկերուհու կողքին:
7. Քեզ իր կյանքի մի մասնիկը չի դարձնում
Չի ծանոթացնում ընկերների հետ, չի գրկում մարդկանց մոտ, նախընտրում է դա անել այն ժամանակ, երբ միայնակ եք: Ամենայն հավանականությամբ նրա շրջապատը չգիտի, որ նա ընկերուհի ունի: Եվ չի էլ իմանա, որովհետև կամ ինքը քեզ կլքի, կամ էլ դու իրեն:
Հեղինակ՝ Mari Love