Պարզվում է, որ առաջին ժամադրության ժամանակ ծաղկեփունջը սենտիմենտալ ձևականություն չէ, այլ լրացուցիչ միավորներ տղամարդու օգտին:
Առաջին ժամադրության ժամանակ ծաղկեփունջ նվիրող տղամարդը կանանց աչքերին 20% ավելի գրավիչ է դառնում:
Ֆրանսիացի հոգեբանները հաստատել են այն փաստը, որ ծաղիկները, իրոք, ավելացնում են տղամարդու գրավչությունը կանանց աչքերում: Ամենահետաքրքիրն այն է, որ դրանք անգամ նվիրել պետք չէ, բավական է դնել ծաղկամանի մեջ' սիրելի կնոջ կողքին:
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ ծաղիկներով լի սենյակում գտնվող կանայք տղամարդկանց առավել գրավիչ են համարել: